ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլ Փաշինյան. 100 տոկոսով համաձայն եմ տնտեսագետ Աջեմօղլուի հետ

Նիկոլ Փաշինյան. 100 տոկոսով համաձայն եմ տնտեսագետ Աջեմօղլուի հետ
25.01.2020 | 17:12

Լիովին և 100 տոկոսով համաձայն եմ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ, որ եթե որևէ առաջնորդ կամ խմբակցություն քաղաքական հետապնդում է իրականացնում իր հակառակորդների հանդեպ, կասկածի տակ է դնում ամեն ինչ՝ Կապանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կրկնեմ՝ եթե որևէ իշխանություն որևէ մեկին քաղաքական հետապնդման է ենթարկում, կասկածի տակ է դնում ամեն ինչ»,-ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ